Տեխնոլոգիաներ և սարքավորումներ
Մենք կիրառում ենք ժամանակակից մոլեկուլագենետիկական տեխնոլոգիաներ՝ կախված կլինիկական խնդրից, հետազոտության նպատակից և պահանջվող լուծաչափից։ Լաբորատոր աշխատանքում օգտագործում ենք բարձր ճշգրտությամբ սեքվենավորման և մոլեկուլային անալիզի հարթակներ՝ ապահովելով արդյունքների հուսալիությունը և վերարտադրելիությունը։
NGS (Next-Generation Sequencing) / Հաջորդ սերնդի սեքվենավորում
Բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս միաժամանակ վերլուծել մեծ քանակի գենետիկական հատվածներ՝ թիրախային գենային պանելներից մինչև ամբողջական էքզոմ։ Ապահովում է բարձր ծածկույթ և տվյալների բարձր ճշգրտություն։ Կիրառվում է՝
- բազմագենային պանելների սեքվենավորման համար
- ժառանգական հիվանդությունների գենետիկական հետազոտություններում
- սոմատիկ/ուռուցքային գենետիկական փոփոխությունների գնահատման համար
Nanopore Sequencing / Նանոպորային սեքվենավորում
Ժամանակակից «long-read» սեքվենավորման տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ երկար հաջորդականություններ և ուսումնասիրել գենոմի բարդ հատվածները։ Առավել արդյունավետ է՝
- բարդ գենոմային տեղամասերի վերլուծության համար
- կառուցվածքային փոփոխությունների (Structural Variants, SV) հայտնաբերման համար
- ԴՆԹ և ՌՆԹ երկար հատվածների սեքվենավորման համար
- արագ օպերատիվ սեքվենավորման կիրառություններում
- առանձին գենի սեքվենավորում
Sanger Sequencing / Սենգերի սեքվենավորում
Գենետիկական հետազոտությունների «ոսկե ստանդարտ»՝ նախատեսված առանձին գենետիկական վարիանտների հաստատման և փոքր գենային հատվածների բարձր ճշգրտությամբ վերլուծության համար։ Առավել հաճախ կիրառվում է՝
- Հաջորդ սերնդի սեքվենավորմամբ հայտնաբերված գենետիկական տարբերակների հաստատման (validation) նպատակով
- սեգրեգացիոն վերլուծության շրջանակում
- կոնկրետ մուտացիաների թիրախային ստուգման համար
PCR / qPCR / RT-PCR (ՊՇՌ) / Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Թիրախային մոլեկուլային ախտորոշման արագ և զգայուն մեթոդ՝ գենետիկական մարկերների և կոնկրետ նուկլեոտիդային փոփոխությունների հայտնաբերման համար։ Կիրառվում է՝
- արագ թիրախային գենետիկական թեստավորման համար
- հաստատող (confirmatory) վերլուծությունների համար
- որոշ մարկերների քանակական գնահատման համար (qPCR)