Միկրոբիոմի հետազոտությունների խումբ

E-mail: lilit.nersisyan@abi.am
Նելլի Վարդազարյան
ավագ լաբորանտ
Ռազմիկ Սարգսյան
ավագ լաբորանտ
Տաթևիկ Ջալաթյան
կրտսեր գիտաշխատող
Լաբորատորիայի հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են արտաքին գործոնները՝ սթրեսը, հիվանդությունները, կենսակերպը և հակաբիոտիկները, ազդում միկրոբիոմ համայնքների երկարաժամկետ դինամիկայի վրա։ Մենք լաբորատոր փորձերով հավաքագրում ենք ժամանակային մետագենոմիկայի և մետատրասնկրիպտոմիկայի տվյալներ և մշակում նորարարական կենսաինֆորմատիկական մեթոդներ՝ դրանց վերլուծության և հետևյալ կարևոր հարցերին պատասխանելու նպատակով․
— Որքա՞ն կայուն են աղիքի և բերանի խոռոչի միկրոբիոմները ժամանակի ընթացքում։
— Ո՞ր գործոններն են առաջացնում այս համայնքների հավասարակշռության խախտում և նպաստում հիվանդությունների առաջացմանը։
— Որո՞նք են այն բակտերիալ պոպուլյացիաները, որոնք առաջ են բերում այս նշանակալի փոփոխությունները։
— Ինչպե՞ս են տիրոջ օրգանիզմի և միկրոբիոմի փոխազդեցությունները ազդում միկրոբ համայնքների կայունության և դիմադրողականության վրա։
- Հակաբիոտիկների ազդեցությունից հետո միկրոբիոմային համայնքներում ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների վերծանում (24FP-2I061)Նախագիծն իրակացնում ենք Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի և Սենֆորդ Բըրնհեմ Պրեբիս բժշկակական հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
- Աղիքային միկրոբիոմի, թելոմերների ֆունկցիայի և բորբոքային գործընթացների փոխկապակցվածությունն ու դերը Աղիների բորբոքային հիվանդության մեջ (24LCG-1F030) Նախագիծն իրակացնում ենք Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի և Պենսիլվանիայի համալսարանի հետ համագործակցությամբ։
- Vardazaryan N, Adunts L, Bazukyan I, Zakharyan M, Liu H, Melkonian C, et al. Global distribution of honeybee gut microbiome and pesticide-driven adaptations in opportunistic microbial species. bioRxiv. 2025;:2025.02.25.640077.
- Huch S, Nersisyan L, Ropat M, Barrett D, Wu M, Wang J, et al. Atlas of mRNA translation and decay for bacteria. Nature Microbiology 2023 8:6. 2023;8:1123–36.