Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն։
Փաստաթղթերի ընդունման ժամկետը
2026 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը
Մասնագիտական քննություններ
- «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» (Գ.00.03) /հարցաշար/
Օրը՝ 2026 թ. հուլիսի 21
Ժամը՝ 11:00 - «Կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա» (Գ.00.02) /հարցաշար/
Օրը՝ 2026 թ. հուլիսի 21
Ժամը՝ 12:00
Քննությունների անցկացման վայրը
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
Հասցե՝ ք. Երևան, Էզրաս Հասրաթյան 7
2-րդ հարկ, 2021 սենյակ
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմում տնօրենի անունով (լրացվում է տեղում),
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան ակադեմիական տեղեկանք բուհից),
օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ կրթության համարժեքության մասին փաստաթուղթ, - օտար լեզվի ատեստավորման վկայական կամ համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- ընտրված մասնագիտությամբ առնվազն մեկ հրատարակված գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում),
- ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 սմ),
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ,
- զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)։
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են անձամբ։