Մոլեկուլաբջջային իմունաբանության լաբորատորիա

Գայանե Մանուկյան

Լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու
Էլ. փոստ՝ g_manukyan@mb.sci.am

Լաբորատորիայի անդամներ

Դավիթ Պողոսյան, կ.գ.թ.
Գիտաշխատող
Անուշ Մարտիրոսյան
Գիտաշխատող
Սոնա Մարգարյան
Գիտաշխատող
Սուսաննա Ղոնյան
Ավագ լաբորանտ

Ընդհանուր տեղեկատվություն

Մեր լաբորատորիայի հետազոտություններն ուղղված են բնածին իմունիտետի մոլեկուլային և բջջային մեխանիզմների
պարզաբանմանը, որոնք նպաստում են ախտաբանական վիճակների զարգացմանը, ինչպիսիք են ուռուցքագոյացումը,
աուտոիմունիտետը և աուտոբորբոքումը: Մասնավորապես, ուսումնասիրվում են բնածին և ադապտիվ իմունային բջիջների բարդ
փոխազդեցությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են նեյտրոֆիլները ձևավորում միկրոմիջավայր և
ազդում շրջակա բջիջների ակտիվության վրա: Լաբորատորիայի հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև
հակաֆոսֆոլիպիդային աուտոհակամարմինների ուսումնասիրումը, դրանց պաթոգեն ազդեցությունը իմունային բջիջների վրա և
դերը հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի (ՀՖՀ) պաթոգենեզում:

Ընթացիկ հետազոտական նախագծեր

  • «Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների պաթոգենության մոլեկուլային մեխանիզմները և աուտոիմուն ռեակցիաները
    կանխող թիրախային թերապևտիկ ռազմավարությունների մշակումը հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի դեպքում», ՀՀ ԳԿ
    / 21AG-1F072
  • «Պատերն ճանաչող ընկալիչները որպես միջավայրային գործոնների առանցքային անցակետեր ռևմատոիդ արթրիտի
    զարգացման ժամանակ», ՀՀ ԳԿ – ՀՀՌՀ / 20RF-112

Հոդվածների ընտրանի

1. Manukyan G, Kriegova E, Slavik L, Mikulkova Z, Ulehlova J, Martirosyan A, Papajik T. Antiphospholipid
antibody-mediated NK cell cytotoxicity. J Reprod Immunol. 2023 Feb;155:103791. doi:
10.1016/j.jri.2022.103791
2. Manukyan G, Gallo J, Mikulkova Z, Trajerova M, Savara J, Slobodova Z, Fidler E, Shrestha B, Kriegova E.
Phenotypic and functional characterisation of synovial fluid-derived neutrophils in knee osteoarthritis and knee
infection. Osteoarthritis Cartilage. 2023 Jan;31(1):72-82. doi: 10.1016/j.joca.2022.09.011
3. Martirosyan A, Poghosyan D, Ghonyan S, Mkrtchyan N, Amaryan G, Manukyan G. Transmigration of
Neutrophils From Patients With Familial Mediterranean Fever Causes Increased Cell Activation. Front Immunol.
2021 May 17;12:672728. doi: 10.3389/fimmu.2021.672728
4. Margaryan S, Witkowicz A, Arakelyan A, Partyka A, Karabon L, Manukyan G. sFasL-mediated induction of
neutrophil activation in patients with type 2 diabetes mellitus. PLoS One. 2018 Jul 19;13(7):e0201087. doi:
10.1371/journal.pone.0201087
5. Manukyan G. and Aminov R. Update on pyrin functions and mechanisms of familial Mediterranean fever.
Frontiers in Microbiology 2016; 7: 456. doi: 10.3389/fmicb.2016.004569