Մոլեկուլային նյարդակենսաբանության

Մոլեկուլային նյարդակենսաբանության խումբ

Վիտյա Վարդանյան

Խմբի ղեկավար, կ․գ․թ․
Էլ. փոստ՝ v_vardanyan@mb.sci.am

Խմբի անդամներ

Տաթևիկ Կարապետյան
Ավագ լաբորանտ
Լիանա Մկրտչյան
Ավագ լաբորանտ

Ընդհանուր տեղեկատվություն

Մեր գիտական հետազոտությունները կենտրոնացած են իոնային անցուղիների դարպասման, ընտրողականության, էքսպրեսիայի և մոդուլյացիայի հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմների բացահայտման վրա: Մենք նաև ուսումնասիրում ենք անցուղիների ֆունկցիայի խանգարման հետևանքով առաջացող հիվանդությունների պաթոլոգիական մեխանիզմները: Մեր հետազոտությունների թիրախը հիմնականում կալիումական անցուղիներն են, մասնավորապես՝ KCNQ և Kv2 ընտանիքի անցուղիները: Մեծ թվով հիվանդություններ առաջանում են այս ուղիների մուտացիաների պատճառով, որոնք ժառանգական բնույթի են կամ առաջանում են ինքնաբերաբար: Մենք ուսումնասիրում ենք համապատասխան մուտանտների կենսաֆիզիկական, կենսաքիմիական և կառուցվածքային հատկությունները in vitro պայմաններում՝ օգտագործելով մոլեկուլային կենսաբանական, կենսաքիմիական, էլեկտրաֆիզիոլոգիական և պատկերագրման մեթոդներ: Մեր երկարաժամկետ ուղղություններն են՝

  • KCNQ1 անցուղու արտաքին K + -ով մոդուլյացիայի մեխանիզմի ուսումնասիրություն,
  • KCNB1 գենային մուտացիաների հետևանքով առաջացած զարգացման և էպիլեպտիկ էնցեֆալոպաթիաների ախտաբանական մեխանիզմների ուսումնասիրություն,
  • Kv2 անցուղիների Zn 2+ -կապող դոմենի ֆունկցիոնալ դերի ուսումնասիրություն:

Ընթացիկ հետազոտական նախագծեր

  • «Մոլեկուլային և բջջային կենսաբանության գործնական ուսուցում Հայաստանի երկու ռազմավարական համալսարաններում», Ֆոլկսվագեն հիմնադրամ / AZ9A908

Հոդվածների ընտրանի

1. Schütter N, Barreto YC, Vardanyan V, Hornig S, Hyslop S, Marangoni S, Rodrigues-Simioni L, Pongs O, Dal Belo CA. Inhibition of Kv2.1 Potassium Channels by MiDCA1, A Pre Synaptically Active PLA2-Type Toxin from Micrurus dumerilii carinicauda Coral Snake Venom. Toxins (Basel). 2019 Jun 12;11(6):335. doi:10.3390/toxins11060335

2. Vardanyan V, Pongs O. Coupling of voltage-sensors to the channel pore: a comparative view. Front Pharmacol. 2012 Jul 27;3:145. doi: 10.3389/fphar.2012.00145

3. Heidenreich M, Lechner SG, Vardanyan V, Wetzel C, Cremers CW, De Leenheer EM, Aránguez G, Moreno-Pelayo MÁ, Jentsch TJ, Lewin GR. KCNQ4 K(+) channels tune mechanoreceptors for normal touch sensation in mouse and man. Nat Neurosci. 2011 Nov 20;15(1):138-45. doi: 10.1038/nn.2985

4. Ma LJ, Ohmert I, Vardanyan V. Allosteric features of KCNQ1 gating revealed by alanine scanning mutagenesis. Biophys J. 2011 Feb 16;100(4):885-94. doi: 10.1016/j.bpj.2010.12.3726

5. Ader C, Schneider R, Hornig S, Velisetty P, Vardanyan V, Giller K, Ohmert I, Becker S, Pongs O, Baldus M. Coupling of activation and inactivation gate in a K+-channel: potassium and ligand sensitivity. EMBO J. 2009 Sep 16;28(18):2825-34. doi: 10.1038/emboj.2009.218