Մանրէների գենոմիկայի լաբորատորիա

Անահիտ Սեդրակյան

Լաբորատորիայի վարիչ, կ․գ․թ․
Էլ. փոստ՝ a_sedrakyan@mb.sci.am

Լաբորատորիայի անդամներ

Ալվարդ Հովհաննիսյան, կ.գ.թ.
Գիտաշխատող
Կարինե Առաքելովա
Գիտաշխատող
Մագդալինա Զախարյան
Կրտսեր գիտաշխատող
Շողիկ Հակոբյան
Կրտսեր գիտաշխատող

Ընդհանուր տեղեկատվություն

Լաբորատորիայի գիտահետազոտական ​​գործունեությունն ուղղված է Հայաստանում դժվար բուժվող բակտերիալ վարակների տարածման հետ կապված հիմնական պաթոգենների մոլեկուլային համաճարակաբանության և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության մեխանիզմների պարզաբանմանը` ամբողջական գենոմի վերլուծության կիրառմամբ: Այս աշխատանքների նպատակն է բացահայտել մոնիտորինգի և վերահսկման ենթակա համաճարակային բարձր ռիսկի կլոններին պատկանող բազմադեղակայուն իզոլյատների ի հայտ գալը, տարածվածությունը և դինամիկան, ինչպես նաև հայտնաբերել բարձր վիրուլենտությամբ օժտված և դժվար բուժելի վարակներ առաջացնող այլ իզոլյատներ:

Ընթացիկ հետազոտական նախագծեր

  • Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կլինիկական առումով խնդրահարույց կայունություն ցուցաբերող բակտերիալ պաթոգենների մանրակրկիտ բնութագրում՝ հակամանրէային թերապիայի մոտեցումները բարելավելու, ինչպես նաև ազգային և միջազգային համատեքստում նշված պաթոգենների ազգակցական կապերը և մոլեկուլային համաճարակաբանությունը հաստատելու համար:
  • Հետազոտելլաբորատորիայում անջատված բակտերիոֆագերի ներուժը՝ վերահսկելու բազմադեղակայուն բակտերիալ վարակները, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության տարածումը:

Հոդվածների ընտրանի

1. Sedrakyan A, Ktsoyan Z, Arakelova K, Gevorgyan Z, Zakharyan M, Hakobyan S, Hovhannisyan A, Arakelyan A, Aminov R. Molecular Epidemiology and Virulence of Non-Typhoidal Salmonella in Armenia. Int J Mol Sci. 2022 Aug 18;23(16):9330. doi: 10.3390/ijms23169330

2. Sedrakyan AM, Ktsoyan ZA, Arakelova KA, Zakharyan MK, Hovhannisyan AI, Gevorgyan ZU, Mnatsakanyan AA, Kakabadze EG, Makalatia KB, Chanishvili NA, Pirnay JP, Arakelyan AA, Aminov RI. Extended-Spectrum β-Lactamases in Human Isolates of Multidrug-Resistant Non-typhoidal Salmonella enterica. Front Microbiol. 2020 Dec 22;11:592223. doi:10.3389/fmicb.2020.592223

3. Ktsoyan Z, Budaghyan L, Agababova M, Mnatsakanyan A, Arakelova K, Gevorgyan Z, Sedrakyan A, Hovhannisyan A, Mkrtchyan M, Zakharyan M, Arakelyan A, Aminov R. Potential Involvement of Salmonella Infection in Autoimmunity. Pathogens. 2019 Jul 3;8(3):96. doi: 10.3390/pathogens8030096

4. Ktsoyan ZA, Mkrtchyan MS, Zakharyan MK, Mnatsakanyan AA, Arakelova KA, Gevorgyan ZU, Ktsoyan LA, Sedrakyan AÌ, Hovhannisyan AI, Ghazaryan KA, Boyajyan AS, Aminov RI. Differential induction of total IgE by two Salmonella enterica serotypes. Front Cell Infect Microbiol. 2015 May 26;5:43. doi: 10.3389/fcimb.2015.00043

5. Ktsoyan ZA, Beloborodova NV, Sedrakyan AM, Osipov GA, Khachatryan ZA, Manukyan GP, Arakelova KA, Hovhannisyan AI, Arakelyan AA, Ghazaryan KA, Zakaryan MK, Aminov RI. Management of familial Mediterranean fever by colchicine does not normalize the altered profile of microbial long chain fatty acids in the human metabolome. Front Cell Infect Microbiol. 2013 Jan 28;3:2. doi: 10.3389/fcimb.2013.00002