Բույսերի գենոմիկայի խումբ
Քրիստինե Մարգարյան
Խմբի ղեկավար, կ.գ․թ․
Էլ. փոստ՝ q_margaryan@mb.sci.am
Խմբի անդամներ
Գայանե Մելյան, կ.գ.թ.
Գիտաշխատող
Բելլա Գրիգորյան, գ.գ.թ.
Գիտաշխատող
Արմինե Ասատրյան, կ.գ.թ.
Գիտաշխատող
Արմինե Աբրահամյան, կ.գ.թ.
Գիտաշխատող
Ֆրունզիկ Հարությունյան, տ.գ.թ.
Կրտսեր գիտաշխատող
Լիլիթ Դալլաքյան
Ավագ լաբորանտ
Ընդհանուր տեղեկատվություն
Բույսերի գենոմիկայի խումբը հիմնադրվել է 2012 թվականին: Գիտական խմբի հետազոտական աշխատանքների հիմնական նպատակն է բույսերի գենետիկական ռեսուրսների համապարփակ բնութագրումը՝ միտված երկարաժամկետ պահպանմանն ու կայուն օգտագործմանը։ Գիտական խմբի նպատակներից է նաև հասկանալ, թե բույսերի գենոմում որ գործոններն են պայմանավորում գենետիկական վարիացիաները և ինչպես է դա փոխկապակցված հարմարվողական կամ տնտեսական նշանակություն ունեցող հատկանիշների ֆենոտիպային վարիացիաների հետ: Խումբն ուսումնասիրում է նաև բույսերի ադապտատիվ գենետիկական ճարտարապետությունը՝ փոփոխվող կլիմայական պայմաններում, և այն բոլոր գործոնները, որոնք կարող են բերել լայնամասշտաբ գենոմային վարիացիաների։ Խմբի գիտական հետաքրքրությունների շրջանակում է նաև հասկանալ, թե ինչպես կարող են գենոմային տվյալներն ինտեգրվել և նպաստել նորարարական սելեկցիոն ծրագրերի առաջընթացին։ Վերջին տասը տարիների ընթացքում խմբի ուսումնասիրությունների առանցքում եղել է Հայաստանի ինչպես վայրի, այնպես էլ մշակովի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ բնութագրումը՝ հիմնված ամպելոգրաֆիական, էնո-կարպոլոգիական, գենետիկական նույնականացման և գենոմիկայի վրա։ Հայաստանում Vitis-ի գենետիկական ռեսուրսների լայնածավալ հետազոտությունների հիման վրա ստեղծվել է հայկական Vitis տվյալների բազան http://www.vitis.am/՝ ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ: AVD-ն հասանելի է և կցված եվրոպական Vitis International Variety Catalogue, VIVC http://www.vivc.de/ և չինական http://vitisgdb.ynau.edu.cn տվյալների բազային: Խումբն իրականացրել է բազմաթիվ միջազգային համագործակցային նախագծեր այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Իտալիայի Միլանի համալսարանը, Գերմանիայի Խաղողի սելեկցիայի ինստիտուտը, Գերմանիայի Կարլսրուհեի տեխնոլոգիական ինստիտուտը, Բույսերի Կայուն պաշտպանության ինստիտուտը, Բարի, Իտալիա և այլն:
Ընթացիկ հետազոտական նախագծեր
- «Հայաստանի խաղողի ազգային կոլեկցիոն այգու վիրուսային հիվանդությունների մոլեկուլային բնութագրում՝ առողջ ելանյութի արտադրության նպատակով», ՀՀ ԳԿ / 21T-1F076
- «Խաղողի վազի բազմազանության պահպանման և հարմարվողական հատկանիշների մոբիլիզացման խթանում», ANSO համագործակցային հետազոտական նախագիծ (Հայաստան-Չինաստան-Ֆրանսիա) / ANSO-CR-PP-2020-04
Հոդվածների ընտրանի
1. Margaryan K, Melyan G, Röckel F, Töpfer R, Maul E. Genetic Diversity of Armenian Grapevine (Vitis vinifera L.) Germplasm: Molecular Characterization and Parentage Analysis. Biology (Basel). 2021 Dec 6;10(12):1279. doi: 10.3390/biology10121279
2. Nikoghosyan M, Schmidt M, Margaryan K, Loeffler-Wirth H, Arakelyan A, Binder H. SOMmelier-Intuitive Visualization of the Topology of Grapevine Genome Landscapes Using Artificial Neural Networks. Genes (Basel). 2020 Jul 17;11(7):817. doi: 10.3390/genes11070817
3. Tovmasyan A, Babayan N, Poghosyan D, Margaryan K, Harutyunyan B, Grigoryan R, Sarkisyan N, Spasojevic I, Mamyan S, Sahakyan L, Aroutiounian R, Ghazaryan R, Gasparyan G. Novel amphiphilic cationic porphyrin and its Ag(II) complex as potential anticancer agents. J Inorg Biochem. 2014 Nov;140:94-103. doi: 10.1016/j.jinorgbio.2014.06.013
4. Margaryan K, Maul E, Muradyan Z, Hovhannisyan A, Devejyan H, Melyan G, Aroutiounian R. Armenian National Grapevine Collection: Conservation, Characterization and prospects. BIO Web of Conferences. 2019;12:01002. doi: 10.1051/bioconf/20191201002
5. Aroutiounian R, Nebish A, Melyan G, Margaryan K. Phenotypic profiles of Armenian grape cultivars. BIO Web of Conferences. 2015;5:01011. doi: 10.1051/bioconf/20150501011